Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պեսկովը՝ Պուտինի ինքնամեկուսացման մասին

Պեսկովը՝ Պուտինի ինքնամեկուսացման մասին
23.03.2020 | 22:21

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնամեկուսացման հնարավորությունը՝ կապված Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կարգադրության հետ, ըստ որի՝ 65 տարեկանից բարձր մարդիկ պետք է տանը մնան՝ կորովավիրուսային վարակի տարածման պատճառով: «Նախագահն ապրում է պետական նստավայրում: Նա բնակարանում չի բնակվում: Որտեղ նա ապրում է, այնտեղ էլ աշխատում է», - ասել է Պեսկովը:


Նա նշել է, որ նախագահի մասնակցությամբ հասարակական միջոցառումներից առաջ մասնակիցները թեստեր են հանձնում՝ կորոնավիրուսի առկայությունը պարզելու նպատակով: «Ղրիմում այդպես էր, մենք արդեն խոսել ենք այդ մասին: Կարծում եմ՝ կշարունակենք հետևել այս պրակտիկային», - ավելացրել է Պեսկովը:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ