Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իտալիայում գնահատել են կորոնավիրուսի տնտեսական կորուստները

Իտալիայում գնահատել են կորոնավիրուսի տնտեսական կորուստները
23.03.2020 | 22:22

Իտալիայի տնտեսական կորուստները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում արտադրության դադարների հետևանքով, կարող են կազմել 100 միլիարդ եվրո ամեն ամսվա համար, հայտնել է իտալական արդյունաբերության (Confindustria) գլխավոր կոնֆեդերացիայի նախագահ Վինչենցո Բոչչան:

«Այս դեկրետի հետևանքով հարց է առաջանում տնտեսական արտակարգ իրավիճակներից ռազմական տնտեսություն անցնելու վերաբերյալ», - ասել է Բոչչան՝ «Radio Capital»-ի եթերում: Երկրում փակվել է արտադրական ձեռնարկությունների 70 տոկոսը: «Եթե մեր ՀՆԱ-ն տարեկան 1800 միլիարդ եվրո է, նշանակում է, որ մենք ամսական 150 միլիարդ ենք արտադրում: Եթե մենք փակենք արտադրության 70 տոկոսը, կստացվի, որ ամեն 30 օրում կկորցնենք 100 միլիարդը», - ընդգծել է Բոչչան:

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ