Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արցախի ԿԸՀ-ն թեկնածուներից ինքաբացարկի դիմումներ չի ստացել

Արցախի ԿԸՀ-ն թեկնածուներից ինքաբացարկի դիմումներ չի ստացել
23.03.2020 | 22:31

Մարտի 21-ի ժամը 18:00-ին լրացել է 2020թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցող հանրապետության նախագահի թեկնածուների, ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կամ դաշինքների անդամ կուսակցությունների) ինքնաբացարկի դիմում ԱՀ ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Ժամկետի ավարտի դրությամբ ինքնաբացարկ չի ներկայացվել: Մարտի 31-ի համապետական ընտրություններին մասնակցելու են հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ:

Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ