Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսություններն արդեն ավելի մեծ ցնցում են ապրել, քան 2008թ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ

Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսություններն արդեն ավելի մեծ ցնցում են ապրել, քան 2008թ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ
23.03.2020 | 22:34

Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (OECD) գլխավոր քարտուղար Անխել Գուրիան նախազգուշացրել է, որ ողջ աշխարհի համար երկար ժամանակ պետք կլինի կորոնավիրուսի համավարակից վերականգնվելու համար: Գուրիան շեշտել է, որ կորոնավիրուսով պայմանավորված անորոշությունը նշանակում է, որ տնտեսություններն արդեն ավելի մեծ ցնցում են ապրել, քան 2008-ի ֆինանսական ճգնաժամի և սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ժամանակ: Նա Վերջինս կոչ է արել կառավարություններին խթանել վիրուսի արագ թեստավորման և բուժման կանոնակարգի ընդունումը:


Գլխավոր քարտուղարի խոսքով՝ լավատեսական է այն կանխատեսումը, որ լուրջ բռնկումը կարող է համաշխարհային աճը կրճատել 1.5 տոկոսով: «Եթե նույնիսկ համաշխարհային անկում տեղի չունենա, բացասական ազդեցություն կնկատվի բազմաթիվ երկրների տնտեսական աճում, այդ թվում և խոշոր տնտեսությունների պարագայում: Այդ պատճառով ոչ միայն ցածր աճ է կանխատեսվում այս տարի, այլև ապագայում երկար ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ