Տոկիոյում Ամառային օլիմպիական խաղերի հետաձգման տարբերակը հավանական է, եթե մրցումները հնարավոր չլինի անցկացնել սովորական ձևաչափով՝ հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ խորհրդարանում:
«ՄՕԿ-ի դիրքորոշումը համապատասխանում է խաղերն «ամբողջական ձևաչափով» անցկացնելու տարբերակին, որի մասին ես արդեն խոսել եմ։ Եթե դա հնարավոր չլինի, պետք է հետաձգման որոշում կայացվի՝ ելնելով այն հանգամանքից, որ մենք առաջին հերթին պետք է մտածենք մարզիկների մասին»,- ասել է Աբեն։
Ճապոնիայի վարչապետը նաև ընդգծել է, որ Օլիմպիական խաղերի անցկացման վերաբերյալ որոշումն ընդունում է ՄՕԿ-ը, և այս փուլում խաղերի չեղարկման հարցը դեռևս օրակարգում չէ: