Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սիրիայում դադարեցվել է տպագիր թերթերի հրատարակումը

Սիրիայում դադարեցվել է տպագիր թերթերի հրատարակումը
23.03.2020 | 22:35

Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում, հանրային առողջության պահպանմանն ուղղված քայլերի համատեքստում Սիրիայի տեղեկատվության նախարարությունը որոշել է դադարեցնել տպագիր թերթերի հրատարակումը մինչև հետագա ծանուցումը: Նախարարությունը տեղեկացնում է, որ թերթերը կշարունակեն թարմացնել իրենց կայքերը, սոցիալական ցանցերի էջերը՝ այս փուլում իրականացնելով իրենց կրթական և տեղեկատվական դերը կորոնավիրուսի դեմ պայքարում: Որոշումը կայացվել է Տեղեկատվության նախարարությունում կայացած հանդիպմանը, որին մասնակցում էին տեղական թերթերի գլխավոր խմբագիրները: Սիրիայում մարտի 22-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը:

Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ