Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՀԿ. Վիրուսին հաղթելու համար պետք է հարձակման անցնենք առավել ագրեսիվ ռազմավարությամբ

ԱՀԿ. Վիրուսին հաղթելու համար պետք է հարձակման անցնենք առավել ագրեսիվ ռազմավարությամբ
24.03.2020 | 15:13

«Նոր կորոնավիրուսը ավելի արագ տեմպերով է տարածվում աշխարհով մեկ, անհրաժեշտ է պաշտպանությունից անցնել առավել ագրեսիվ միջոցների», - երեկ երեկոյան հայտարարեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թեդրոս Գեբրեսիուսը: Մեջբերելով վերջին շաբաթների մտահոգիչ վիճակագրությունը` նա ընդգծեց` խնդրի լուծումը քաղաքական կամք ու համակարգված մոտեցում է պահանջում համաշխարհային մակարդակով:


«Հիվանդության` արձանագրված առաջին դեպքից հետո 67 օր պահանջվեց, մինչև վարակվածների թիվը հասավ 100 000: 100-ից 200000-ի, սակայն, հասանք 11 օրում, մինչդեռ 300000-ի սահմանը հատեցինք ընդամենը 4 օրում», - ասաց Գեբրեսիուսը:


Կազմակերպության տվյալներով, այս պահին աշխարհում նոր կորոնավիրուսով հիվանդ է 370 000 մարդ, վարակի դեպքեր կան գրեթե բոլոր երկրներում: Էպիկենտրոնը շարունակում է մնալ Եվրոպան: Իտալիան անցած շաբաթ արդեն գերազանցել էր Չինաստանին մահացածների թվով. հիվանդության սկզբից 6000 մահ է գրանցվել կորոնավիրուսի պատճառով: Վերջին օրերին էլ Իսպանիան է հակառեկորդներ սահմանում, որտեղ անցած 24 ժամում կորոնավիրուսի զոհ է դարձել ևս 435 մարդ: «Համաճարակի տարածումը կանգնեցնելու համար անհրաժեշտ է համաշխարհային հանձնառություն», - երեկ հայտարարեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը` դիմելով կառավարություններին ու առաջնորդներին: «Տանը մնալու և սոցիալական շփումները նվազեցնելու ձեր հորդորները կարևոր են, և հնարավորություն են տալիս մեզ ժամանակ շահել: Բայց դրանք լոկ պաշտպանական քայլեր են, որոնցով հաղթանակի չենք կարող հասնել: Վիրուսին հաղթելու համար մենք պետք է հարձակման անցնենք առավել ագրեսիվ և թիրախավորված ռազմավարությամբ: Անհրաժեշտ է թեստով ստուգել յուրաքանչյուր կասկածելի դեպք, յուրաքանչյուր հաստատված դեպ` մեկուսացնել և բուժել, հետևել ու առանձնացնել յուրաքանչյուրին, որ շփում է ունեցել հիվանդների հետ», - նշեց Թեդրոս Գեբրեսիուսը:

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ