Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել դատարան` խնդրելով հետաձգել մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը՝ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ այսօր միջնորդություն եմ ներկայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով», - գրել է նա: