ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։ «Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելուն, մինչ մարդկությունն առերեսվում է ընդհանուր թշնամի՝ կորոնավիրուսին», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարարը: