Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Տաշիր» հիմնադրամը 50 մլն դրամ փոխանցել է Նորքի ինֆեկցիոնին, 50 մլն դրամ էլ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվին

«Տաշիր» հիմնադրամը 50 մլն դրամ փոխանցել է Նորքի ինֆեկցիոնին, 50 մլն դրամ էլ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվին
24.03.2020 | 15:19

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 50 մլն ՀՀ դրամ է փոխանցել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, որտեղ բուժում են ստանում կորոնովիրուսով վարակված Հայաստանի քաղաքացիները: Հիմնադրամից հայտնում են, որ տրամադրված գումարի հիմնական մասը կուղղվի հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսմանը, մնացած մասը՝ հիվանդանոցի՝ ժամանակակից սարքավորումներով վերազինմանը։ Եվս 50 մլն դրամ կփոխանցվի ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ