Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Էդմոն Մարուքյան. Պետությունն ունի ռեզերվներ և պետք է քաղաքացիներին աջակցի

Էդմոն Մարուքյան. Պետությունն ունի ռեզերվներ և պետք է քաղաքացիներին աջակցի
24.03.2020 | 15:20

Այսօր քաղաքացիները հայտնվել են մի իրավիճակում, երբ պետությունը միջամտել է նրանց տնտեսական գործունեությանը և դադարեցրել մի շարք ընկերությունների գործունեությունը՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Պատկերացնենք Չարենցավանից Երևան եկած մի կնոջ, որը սրճարանում մատուցողուհի է աշխատում: Նա վարձը վճարելու, կոմունալները և վարկերը վճարելու խնդիր ունի: Այսինքն՝ այս խնդիրները կան, և մի մարդու մասին չէ խոսքը: Սա հազարավոր մարդկանց մասին է: Մենք պետությանը կոչ ենք արել, որ ֆինանասական աջակցություն տրամադրի մեր այն քաղաքացիներին, որոնք աշխատում են խոցելի ոլորտներում: Սա նոր հեծանիվ հորինել չէ, պետությունն ունի ռեզերվներ և պետք է աջակցի», - ասաց Էդմոն Մարուքյանը:

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ