Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լիլիթ Մակունցը՝ ԱԺ նիստերը հետաձգելու մասին

Լիլիթ Մակունցը՝ ԱԺ նիստերը հետաձգելու մասին
24.03.2020 | 15:22

Պատգամավորները պահպանում են առողջապահության նախարարության ցուցումները, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա ԱԺ նիստեր չգումարելու կարիք չի տեսնում. «Չեմ կարծում, որ նպատակահարմար է պարապուրդի մատնել Ազգային ժողովը։ Կյանքը ՀՀ-ում չի կարող կանգնել, պետք է ակտիվ աշխատենք։ Չենք կարող մեր աշխատանքները դադարեցնել», - ասաց Մակունցը։ Նա ընդգծեց՝ անձինք, որ խոցելի խմբում են, տարիքյաին առումով կամ առողջական վիճակի հետ կապված խնդիրներ ունեն, չեն հաճախում աշխատանքի։ «Նրանց բացակայությունը հարգելի է համարվելու, բայց աշխատանքներն ԱԺ-ն պետք է կատարի։ Աշխատակազմն ըմբռնումով է մոտենալու այն աշխատողներին, ովքեր գալու հետ կապված կունենան խնդիրներ», - ասաց Մակունցը:

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ