Աշխարհի մեծահարուստները կորոնավիրուսի համավարակից խուսափելու իրենց տարբերակն ունեն, գրում է homesandproperty.co.uk-ը՝ նրանք մեկնում են մասնավոր կղզիներ, շոտլանդական դղյակներ, հեռավոր առանձնատներ: Quintessentially Estates լյուքս դասի անշարժ գույքի և ծառայությունների մատուցման միջազգային գործակալության գլխավոր գործադիր տնօրեն Փենի Մոսգրուվը անընդհատ զանգեր է ստանում մեծահարուստներից, որ խնդրում են գնման կամ վարձակալման համար շոտլանդական դղյակներ, բունկերներով առանձնատներ, չբնակեցված Կարիբյան կղզիներ գտնել: Շրջահայաց միլիարդատերերը մեկուսացած վայրերը հասնելու համար չեն ցանկանում իրենց մասնավոր օդանավերը կամ շքեղ զբոսանավերն օգտագործել. նրանք վարձակալում են տևական չարթերային ուղևորությունների համար նախատեսված զբոսանավեր ու ինքնաթիռներ, որպեսզի խուսափեն միջազգային օդակայաններում ու նավահանգիստներում կանգառներից:
Մեծահարուստների շրջանում քիչ չեն մարդիկ, որ կորոնավիրուսի պատճառով երեխաներին ուսումնական հաստատություններ չեն ուղարկում և նրանց կրթում են տնային պայմաններում՝ մասնավոր ուսուցիչների միջոցով: