Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Անտոնիու Գուտերիշը հանդես է եկել համաշխարհային հրադադարի կոչով

Անտոնիու Գուտերիշը հանդես է եկել համաշխարհային հրադադարի կոչով
24.03.2020 | 15:25

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հանդես է եկել համաշխարհային հրադադարի կոչով: «Մեր աշխարհը կանգնած է ընդհանուր թշնամու՝ COVID-19 կորոնավիրուսի առաջ: Վիրուսը խոցում է բոլորին՝ անկախ էթնիկ կամ խմբային պատկանելիությունից, ազգությունից կամ դավանանքից: Անգթորեն հարվածում է բոլորին: Միևնույն ժամանակ աշխարհով մեկ չեն դադարում զինված հակամարտությունները»՝ ասել է Գուտերիշը: Նրա խոսքով՝ առավել խոցելի են կանայք և երեխաները, հաշմանդամություն ունեցողները և տեղահանվածները, որ էլ առավել թանկ են վճարում:

«Եկեք չմոռանանք, որ պատերազմների մեջ գտնվող երկրներում բուժասանիտարական սպասարկումը վատ վիճակում է: Բուժաշխատողները հաճախ հարձակումների են ենթարկվում: Կատաղի վիրուսը պատկերավոր ցուցադրում է պատերազմի խելահեղությունը: Այդ պատճառով կոչ եմ անում անհապաղ համաշխարհային հրադադար հայտարարել աշխարհի բոլոր անկյուններում: Եկել է ժամանակը վերջ դնելու զինված հակամարտություններին և համատեղ ջանքերը կենտրոնացնելու մեր ողջ կյանքի իրական պայքարում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

Դիտվել է՝ 1217

Մեկնաբանություններ