Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռոբերտ դե Նիրոն և Դենի դե Վիտոն երկրպագուներին հորդորել են տանը մնալ

Ռոբերտ դե Նիրոն և Դենի դե Վիտոն երկրպագուներին հորդորել են տանը մնալ
24.03.2020 | 15:27

Հոլիվուդյան դերասաններ Դենի դե Վիտոն և Ռոբերտ դե Նիրոն, միավորելով իրենց ջանքերը, կորոնավիրուսի տարածման ֆոնին Նյու Յորքի բնակիչներին հորդորել են տանը մնալ, գրում է Daily Mail-ը։ Երկու լեգենդները երկուշաբթի տեսաուղերձ են հղել իրենց երկրպագուներին՝ խնդրելով սոցիալական հեռավորություն պահպանել և առժամանակ տանը մնալ։

«Մենք բոլորս պետք է տանը մնանք։ Մենք պետք է դադարեցնենք այս վիրուսի տարածումը, և դա միայն միասին կարող ենք անել։ Մենք պետք է պատշպանենք ոչ միայն մեզ, այլև մյուսներին և բոլոր տարեցներին, որոնց սիրում ենք»,- ասել է Ռոբերտ դե Նիրոն։ Դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Դենի դե Վիտոն նույնպես հանդես է եկել տեսաուղերձով։ «Ես ամբողջ սրտով խնդրում եմ Նյու Յորքի բնակիչներին տանը մնալ։ Երիտասարդները, որ վարակվում են վիրուսով, կարող են փոխանցել մեծահասակներին։ Մնացեք տանն ու մի տարածեք վիրուսը։ Մի քիչ հեռուստացույց նայեք»,- ասել է դերասանը։


Բեն Աֆլեքը, Բեն Սթիլերը, Ալեք Բոլդուինը և այլք, նույնպես նմանատիպ տեսաուղերձներ են հղել իրենց երկրպագուներին։

Դիտվել է՝ 1632

Մեկնաբանություններ