Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վարչապետ. ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 249 դեպք կա, խստացվում է քաղաքացիների տեղաշարժը

Վարչապետ. ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 249 դեպք կա, խստացվում է քաղաքացիների տեղաշարժը
24.03.2020 | 21:30

Յուրաքանչյուր կյանք անգին է, և մենք պետք է ամեն ինչ անենք մահվան ելքով դեպք չունենալու համար, իր ուղերձի մեջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ խնդիրը ոչ միայն վարակի տարածումը թույլ չտալն է, այլև առավել խոցելի խմբերին պաշտպանելը և առողջապահական համակարգի անտանելի գերբեռնվածությունը կանխարգելելը: Այս պահին կորոնավիրուս հաստատվել է 249 քաղաքացու մոտ, որոնց մեծ մասը գտնվում է Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսները` հանրապետության այլ բուժհաստատություններում: «Նրանցից մի մասը նույնիսկ ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն նույնիսկ առանց բժշկական միջամտության: Վարակակիր համաքաղաքացիներից 30-ի մոտ թոքաբորբ կա, նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, և նրանցից մեկի` 77-ամյա մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում», - ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ այս պահին կա մեկուսացված 868 քաղաքացի, 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում: Հույս հայտնեց, որ նրանք ճշգրտորեն կպահպանեն այդ կանոնները: Կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերում, տեղեկացրեց նա` հավելելով, որ դրանցից մեծ մասի ծագումնաբանությունը հայտնի է: Վարչապետը հայտարարեց` խստացվում են արտակարգ դրության պայմանները. «Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տրամաբանության մեջ: Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման: Նշեմ միայն, որ այսօրվանից առնվազն մեկ շաբաթով փակ են բոլոր ռեստորանները և սրճարանները, աշխատելու են խանութները, դեղատները, բանկերը, և ճիշտ է` քաղաքացիները հնարավորություն են ունենալու այցելել խանութ, դեղատուն և բանկեր, բայց և ուզում եմ բոլորիդ խնդրել, որ առավելագույնս օգտվեք օնլայն ծառայություններից՝ օնլայն գնումներ, օնլայն վճարումներ և օնլայն բանկինգ ծառայություններից:


Սիրելի՛ հայրենակիցներ, հասկանում եմ, որ շատերը նման ծառայություններից օգտվելու փորձ չունեն, բայց սա շատ լավ առիթ է սովորել ժամանակակից աշխարհին հատուկ տեխնոլոգիական այս լուծումներին, մանավանդ որ այդ ծառայությունները ձեր կյանքը միանշանակ կդարձնեն ավելի հարմարավետ ոչ միայն համաճարակի պայմաններում, այլև դրանից հետո: Ուզում եմ նաև ներողություն խնդրել բոլորիցդ այս սահմանափակումների և պատճառվող անհարմարությունների համար: Հույս ունեմ, սակայն, որ բոլորիդ համար ակնհայտ է, որ սա արվում է հենց ձեր և հատկապես մեր ազգային գիտակցության հենասյուների՝ մեր ծնողների, տատիկների և պապիկների անվտանգությունն ապահովելու համար:


Նշեմ նաև, որ հենց այս նպատակով բոլոր այն թոշակառուները, ովքեր իրենց թոշակները կանխիկ են ստանում, այս ամիս կարիք չեն ունենա գնալ փոստային բաժանմունքներ և թոշակները կստանան առձեռն՝ իրենց բնակարաններում «Հայփոստի» շրջիկ խմբերի կողմից:
Նաև սահմանվել է, որ բոլոր խանութները, դեղատները, բանկերը առավոտյան ժամը 10-12-ը կսպասարկեն միայն 65-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին: Բոլոր մյուս քաղաքացիներին կոչ եմ անում այդ ժամերին խանութներից գնումներ չկատարել»: Նիկոլ Փաշինյանը նկատեց` Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն իսկ արձանագրել է, որ 2020-ը անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար. «Հայաստանի պարագայում կանխատեսումներն այս պահի դրությամբ դրական են, բայց ակնհայտ է, որ մենք կորցնելու ենք աճի այն տեմպը, որը համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորեցինք 2019-ին: Բայց ինչպես ասել եմ նախկինում, այս վիճակը մենք ընկալում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես նոր հնարավորություն` համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի տեղադիրքը փոխելու»: Նիկոլ Փաշինյանը փոխանցեց նաև, որ կորոնավիրուսով վարակված 4 քաղաքացի առողջացել է, իսկ մեկուսացումից դուրս է եկել 37 քաղաքացի:

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ