Հրազդան համայնքում ներկա պահին կա կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք, նա գտնվում է «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում՝ հայտնել է քաղաքապետ Սևակ Միքայելյանը: «Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները: Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Հրազդանում պարբերաբար իրականացվում և իրականացվելու են կանխարգելիչ բոլոր միջոցառումները. ախտահանման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ», - գրել է Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում: