Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սահմանափակումներ՝ հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ

Սահմանափակումներ՝ հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ
24.03.2020 | 21:32

Հայաստանում արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մինչև մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ սահմանվում են սահմանափակումներ: Ըստ որոշման` հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում պետք է իրականացվի հեռավար/առցանց եղանակով, արգելվելու է վարչական շենքեր աշխատակիցների մուտքը, եթե առանձին աշխատակիցների վերաբերյալ չկա մարմնի ղեկավարի ցուցումը, ժամանակավորապես դադարեցվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակների գործունեությունը, իսկ դրա անհնարինության դեպքում սահմանափակվում գործունեությունը՝ էապես նվազեցնելով աշխատանքային ժամերն ու անձնակազմի թիվը։ «Քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պաշտոնական կայէջերի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել մարմինների գործող հեռախոսահամրների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ», - նշված է որոշման մեջ:

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ