Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արարատ Միրզոյան. Վաղվանից ԱԺ-ում կապահովվի աշխատակիցների նվազագագույն ֆիզիկական ներկայություն

Արարատ Միրզոյան. Վաղվանից ԱԺ-ում կապահովվի աշխատակիցների նվազագագույն ֆիզիկական ներկայություն
24.03.2020 | 21:36

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարությունն արդեն մի քանի օր է, ինչ աշխատանքները կազմակերպում է մասնակիորեն հեռավար-առցանց ռեժիմով՝ աշխատակիցների մի մասն աշխատում է տանից։ «Զուգահեռաբար նախապես կազմվել են ավելի խիստ սահմանափակումների ռեժիմով աշխատանքի կազմակերպման տարբերակներ՝ անհրաժեշտության դեպքում դրանք արագ գործարկելու նպատակով։ Վաղվանից ԱԺ-ում կապահովվի աշխատակիցների նվազագագույն ֆիզիկական ներկայություն՝ ԱԺ օրինաստեղծ գործունեության ապահովման պարտադիր պայմանով։ ԱԺ աշխատակիցներն աշխատանքի կներկայանան հերթափոխով, որն իր հերթին կախված կլինի արտակարգ դրության պայմաններում աշխատակազմի կոնկրետ ստորաբաժանման գործառույթների պահանջվածությունից»:

Դիտվել է՝ 1630

Մեկնաբանություններ