ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը կոչ է անում ալլահին ուժեղացնել կորոնավիրուսից տառապող անհավատների տանջանքները՝ հայտնում է Al-Masdar News-ը՝ վկայակոչելով «Ալ-Նաբա» պաշտոնական ահաբեկչական լրատվամիջոցը:
Հրապարակման մեջ ասվում է, որ ամենակարող ալլահը աշխարհ է ուղարկել հիվանդությունը՝ որպես պատիժ կռապաշտությանը: Վարակի պատճառով «խաչակիրների» բանակները, իբր, ստիպված են եղել նահանջել իրենց երկրներ և պայքարել համաճարակի դեմ: «Մենք Աստծուց խնդրում ենք ուժեղացնել նրանց տանջանքները և փրկել հավատացյալներին այս ամենից»,- ասվում է կոչում: Այս պայմաններում ջիհադի մարտիկները պետք է մեծացնեն ճնշումը իրենց թշնամիների վրա և չմոռանան մուսուլմանների դեմ նրանց բոլոր հանցագործությունների մասին:
Մարտի 15-ին «ԴԱԻՇ»-ը իր զինյալներին նախազգուշացրել էր կորոնավիրուսի վտանգներից և խորհուրդ տվել հեռու մնալ հիվանդ մարդկանցից, ձեռքերը լվանան ուտելուց առաջ և խուսափեն վարակված տարածքներ մեկնելուց: