Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Փողոցում հայտնված քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, եւ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ

Փողոցում հայտնված քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, եւ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ
24.03.2020 | 21:40

Փողոցում հայտնված քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, եւ այդ բացատրությունը պետք է տեղավորվի «կենսական անհրաժեշտ» տեղաշարժի տրամաբանության մեջ՝ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում:

«Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պիտի ունենան անձը հաստատող փաստաթուղթ, եւ պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելու պարտադիր պայման: Ինչ վերաբերվում է կենսական անհրաժեշտ համարվող գործունեությունների եւ տեղաշարժերի ցանկերին, Պարետատունը դրանք հրապարակել է արդեն եւ հարկ չեմ համարում թվարկել բոլոր դեպքերը», ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 1561

Մեկնաբանություններ