Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Աշխարհի բնակչության մեկ երրորդը կարանտինի մեջ է

Աշխարհի բնակչության մեկ երրորդը կարանտինի մեջ է
25.03.2020 | 17:16

Աշխարհի բնակչության մեկ երրորդը կարանտինի մեջ է: Համաճարակի զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 19 000-ի, վարակված է 423 000 մարդ:
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով 2,6 միլիարդ մարդ աշխարհի տասնյակ երկրներում գտնվում է կարանտինի մեջ: Հնդկաստանը հայտարարեց երեքշաբաթյա խիստ կարանտինի մասին 1,3 միլիարդ մարդու համար:


Եվրոպայում զոհերի թվով առաջինը շարունակում է մնալ Իտալիան. այնտեղ արդեն մահացել է մոտ 7 000 մարդ: Իտալիայից հիվանդներին սկսել են ընդունել Գերմանիայի հիվանդանոցները, նրանց տեղափոխում են օդային ճանապարհով: Գերմանացի բժիշկները հույս ունեն այնպիսի փորձ ձեռք բերել, որը հետո իրենց կարող է անհրաժեշտ լինել: Այժմ Գերմանիայում մոտ 33 000 մարդ է վարակված, մահացել է 157 մարդ:

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ