Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ-ը 6 տրիլիոն դոլար ֆինանսական օգնություն կհատկացնի

ԱՄՆ-ը 6 տրիլիոն դոլար ֆինանսական օգնություն կհատկացնի
25.03.2020 | 17:39

Նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ ԱՄՆ-ում հատկացվող ֆինանսական օգնության չափը կկազմի մոտ 6 տրիլիոն դոլար՝ ասուլիսում հայտարարել է ԱՄՆ տնտեսական հարցերով նախագահի խորհրդական Լարի Կուդլոուն: Նրա խոսքով, 2 տրիլիոն դոլարը կհատկացվի ուղղակի, 4 տրիլիոն դոլարը՝ դաշնային պահուստի վարկերի հաշվին: Նա նշել է, որ բնակչությանը հատկացվող ֆինանսական օգնության փաթեթը ամենանշանակալիցը կլինի ԱՄՆ-ի պատմության մեջ:

Դիտվել է՝ 971

Մեկնաբանություններ