Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պուտինը հետաձգեց հանրաքվեն

Պուտինը հետաձգեց հանրաքվեն
25.03.2020 | 21:54

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժողովրդին ուղղված տեսաուղերձով հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների ապրիլի 22-ին նշանակված հանրաքվեն հետաձգվում է: Որևէ նոր ժամկետ նա չի նշել:

Պուտինը բնակչությանը, փոքր ու միջին բիզնեսին արտոնություններ է խոստացել, խոշոր բիզնեսի և մեծահարուստների հարկերը կավելանան: Նա մեկշաբաթյա վճարովի արձակուրդ է հայտարարել: Մարտի 30-ից ապրիլի 5-ը Ռուսաստանում կլինի ոչ աշխատանքային շաբաթ, բայց աշխատավարձը կպահպանվի: «Ամենաանվտանգը հիմա տանը մնալն է»,- ընդգծել է Պուտինը: Մայիսի 9-ին նախատեսված հաղթանակի շքերթի մասին Պուտինը ոչինչ չի ասել: Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերը վերջին օրերին աճում են` անցնելով 600-ը:

Դիտվել է՝ 807

Մեկնաբանություններ