Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բրիտանիայի խորհրդարանը կգնա արձակուրդ

Բրիտանիայի խորհրդարանը կգնա արձակուրդ
25.03.2020 | 21:55

Մարտի 25-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կքննարկի կորոնավիրուսի պատճառով պատգամավորներին արձակուրդ ուղարկելու հարցը, կառավարությունը կշարունակի աշխատել՝ անցկացնելով վիդեո-հանդիպումներ:


Ի սկզբանե նախատեսված էր, որ խորհրդարանն արձակուրդ կգնա մարտի 31-ից՝ Զատկի տոների կապակցությամբ: Այժմ պատգամավորներին խնդրել են արձակուրդ գնալ մինչև ապրիլի 21-ը, երբ նրանք պետք է քննարկեն բյուջեի նախագիծը:
Դրանից հետո նրանք կարող են քվեարկել նոր ընդմիջման մասին որոշման օգտին:
Մինչ արձակուրդը պատգամավորները պետք է ընդունեն հակաճգնաժամային օրենքներ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: Կորոնավիրուսով վարակվել է արքայազն Չառլզը:

Դիտվել է՝ 957

Մեկնաբանություններ