Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Զրոյացնում ենք գյուղատնտեսության ոլորտի բոլոր վարկերը

Նիկոլ Փաշինյան. Զրոյացնում ենք գյուղատնտեսության ոլորտի բոլոր վարկերը
25.03.2020 | 22:00

Վաղը կառավարությունում ծավալուն փաթեթ կընդունվի գյուղատնտեսության վերաբերյալ, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մանրամասնեց՝ ճգնաժամի հետևանքով աշխարհում պարենը դառնալու է ամենապահանջված ապրանքներից մեկը։

«Մենք ուզում ենք զարգացման խնդիր լուծել։ Կարծում ենք, որ գյուղատնտեսության կառուցվածքի մեջ էական փոփոխություններ են պետք։ Զրոյացնում ենք գյուղատնտեսության ոլորտի բոլոր վարկերը, կառավարության համաֆինանսավորմամբ առաջարկելու ենք գյուղատնտեսական վարկեր այն ֆերմերներին և անհատներին, ովքեր ունեն վարկային պոզիտիվ պատմություն, այսինքն՝ սև ցուցակներում չեն», - ասաց Փաշինյանը։ Նա նշեց՝ առաջարկներ կլինեն նաև սև ցուցակում եղածների համար, նրանց կառաջարվի գյուղատնտեսական կոոպերատիվներ ստեղծել, որոնց ղեկավարների համար դասընթացներ կկազմակերպեն։ Փաշինյանը նշեց, որ բանկերի հետ կառավարության համաֆինանսավորումը կարող է ընդհուպ 70 տոկոսի հասնել։ Նա նկատեց, որ հիմա արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն գրեթե չկա, հետևաբար կառավարությունը նպատակ ունի քաջալերել արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին ներգրավվել գյուղատնտեսության ոլորտում, ինչը կօգնի լուծել նաև պարենային ապահովության հարցը:

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ