Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Տիգրան Ավինյան. Բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ կան և Լարսում, և Բագրատաշենում

Տիգրան Ավինյան. Բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ կան և Լարսում, և Բագրատաշենում
25.03.2020 | 22:01

Այս պահի դրությամբ ունենք բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ և Լարսում, և Բագրատաշենում, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Բագրատաշենում հիմնականում խնդիրը կապված է Մառնեուլի շրջանի կարանտինի հետ, և այդ հատվածում թողունակությունը բավականին դանդաղ է: Թողունակության հետ կապված խնդիր ունենք նաև Լարսում», - ասաց նա: «Կուտակումներն իրապես և Հայաստան-Վրաստան սահմանին են, և Լարսի անցակետում, և՛ Վրաստանի տարածքում: Կարծում եմ՝ մոտակա ժամանակ պետք է խաղի կանոններ սահմանենք, որպեսզի բեռնափոխադրումները որևէ կերպ չտուժեն: Այս խնդիրները կարգավորելու համար մենք ամենօրյա կապի մեջ ենք վրացի և ռուս գործընկերենրի հետ», - ասաց Ավինյանը:

Դիտվել է՝ 1073

Մեկնաբանություններ