Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյանը հյուրանոցներին կոչ արեց գնային առաջարկներ ներկայացնել կորոնավիրուսով հիվանդների մեկուսացումը կազմակերպելու համար

Նիկոլ Փաշինյանը հյուրանոցներին կոչ արեց գնային առաջարկներ ներկայացնել կորոնավիրուսով հիվանդների մեկուսացումը կազմակերպելու համար
26.03.2020 | 15:26

Կառավարության նիստում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրանոցների ու հյուրատների ղեկավարներին խնդրեցին կապվել Տուրիզմի կոմիտեի հետ, գնային առաջարկներ ներկայացնել՝ կորոնավիրուսով հիվանդ անձանց մեկուսացումը կազմակերպելու համար։


Ավինյանն ասաց՝ ընդհանուր մի բանաձև պետք է մշակել, որի միջոցով որոշակի փոխհատուցում կտրամադրվի այդ հարցում իրենց համաձայնությունը տված հյուրանոցներին։ «Ընդհանուր առմամբ հյուրանոցներն այս պայմաններում նույնպես ճգնաժամային իրավիճակի մեջ են, տուրիստական ուղևորահոսքն ամբողջ աշխարհում գրեթե ձգտում է զրոյի, և սա ամբողջ աշխարհում նաև այդ ցիկլը վերականգնելու ու պահպանելու մեխանիզմ կլինի»,- ասաց փոխվարչապետը։
Վարչապետն ասաց․ «Եվ գնային առաջարկներն էլ պետք է ֆիքսենք մենք, թե ով ավելի լավ գնային պայմաններ կառաջարկի»։

Դիտվել է՝ 793

Մեկնաբանություններ