Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հյուսիսային Կորեան միջազգային օգնություն է խնդրել

Հյուսիսային Կորեան միջազգային օգնություն է խնդրել
26.03.2020 | 22:05

Հյուսիսային Կորեան միջազգային օգնություն է խնդրել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար՝ հայտնում է Financial Times-ը: Փհենյանը դիմել է Առողջապահության միջազգային կազմակերպությանը և Կարմիր Խաչին, Ռուսաստանին ու Չինաստանին: Հյուսիսկորեական իշխանությունները ցանկանում են թեստավորման նմուշներ ձեռք բերել: Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությունում Հյուսիսային Կորեայի տվյալները բացակայում են. առողջապահության ոլորտի փորձագետները ենթադրում են, որ երկիրը չունի բավարար հնարավորություններ` վարակակիրներին ախտորոշելու համար: Financial Times-ի տեղեկություններով` միջազգային մի շարք կազմակերպություններ փորձում են հասնել ՄԱԿ-ի պատժամիջոցների չեղարկմանը, որ հնարավոր լինի օրինական ճանապարհով Հյուսիսային Կորեա հասցնել բժշկական սարքավորումներ և դեղորայք:

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ