Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բաբկեն Թունյան. Եթե մեկ ամսից առողջապահական վիճակը կարգավորի, տարին կփակենք նորմալ տնտեսական ցուցանիշներով

Բաբկեն Թունյան. Եթե մեկ ամսից առողջապահական վիճակը կարգավորի, տարին կփակենք նորմալ տնտեսական ցուցանիշներով
26.03.2020 | 22:13

Եթե մեկ ամսից մեզ մոտ առողջապահական վիճակը կարգավորի, տարին կփակենք շատ նորմալ տնտեսական ցուցանիշներով, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Նրա խոսքով՝ պետությունն ամենևին նպատակ չունի գործարարների «կաշին քերթել», ինչպես օրեր առաջ ասել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:


«Առաջնահերթ նպատակը տնտեսությունը կայուն վիճակում պահելն է, ոչ թե բիզնեսը սնանկացնելը: Չեմ կարծում, որ այդ արտահայտությունն արտացոլում է պետության և ՊԵԿ-ի այսօրվա քաղաքականությունը», - նշեց Թունյանը:
Անդրադառնալով գազի գնի էժանացման ֆոնին Հայաստանում անփոփոխ մնալու հարցին՝ պատգամավորը նկատեց. «Բոլորիս համար էլ ցանկալի կլինի, որ գազն ավելի էժան լինի, բայց եղած գինը բանակցությունների արդյունքն է՚:

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ