Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Օգնության փաթեթ՝ արվեստի ոլորտին

Օգնության փաթեթ՝ արվեստի ոլորտին
27.03.2020 | 12:09

Գերմանիան 50 միլիարդ եվրոյի չափով օգնության փաթեթ է ստեղծել արվեստագետների ու մշակութային բիզնեսի ներկայացուցիչների համար «Մշակութային ոլորտը, մասնավորապես, բնութագրվում է ինքնազբաղված մարդկանց մեծ քանակով, նրանք այժմ ապրուստի ապահովման խնդիրներ ունեն: Դաշնային կառավարությունը ամբողջությամբ գիտակցում է ստեղծարար արդյունաբերության կարևորությունը: Օգնությունը գալիս է արագ և, որքան հնարավոր է, նվազագույն բյուրոկրատիզմով»,- ասել է երկրի մշակույթի նախարար Մոնիկա Գրյութերսը:

Երեք մասից բաղկացած փաթեթն օգնություն է ինքնազբաղված անհատներին, նաև փոքր բիզնեսներին: Փաթեթի շրջանակում վարկերը նույնպես մատչելի կլինեն և կօգնեն տնտեսվարողներին հաղթահարել ֆինանսական դժվարությունները։ Արվեստագետներից բացի, աջակցություն կստանան նաև լրատվամիջոցները:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ