Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 329-ի, առողջացածներինը՝ 28-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 329-ի, առողջացածներինը՝ 28-ի
27.03.2020 | 15:25

Այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսով վարակված 329 անձ, բուժվածների թիվն ավելացել է 10-ով՝ հասնելով 28-ի, փաստացի բուժում են ստանում 300-ը: Մինչ այս պահը գրանցվել է մահվան 1 դեպք՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հաստատեց երկու ամսական երեխայի և մոր վարակման դեպքը՝ նշելով՝ երկուսն էլ այս պահին սիմպտոմներ չունեն: «Երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ և ամեն ինչ արվում է՝ նրանց հարմարավետությունը հնարավորինս ապահովելու և առողջությունը վերականգնելու, թեպետ որպես այդպիսին վերականգնելու կարիք էլ չկա», - ասաց նա:
Անդրադառնալով երեկ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից մահվան դեպքին՝ Թորոսյանը կոչ արեց հատուկ ուշադրություն դարձնել քրոնիկ հիվանդություն ունեցող և տարեց անձանց:
Նախարարը հայտնեց, որ երեկ 40 անձ դուրս է գրվել մեկուսացումից:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ