Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պուտինն առաջարկել է սառեցնել պատժամիջոցները

Պուտինն առաջարկել է սառեցնել պատժամիջոցները
27.03.2020 | 15:26

Աշխարհի զարգացած 20 երկրները մարտի 26-ին տեսահամաժողով են անցկացրել՝ քննարկելով կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը: Հեռավորության վրա նման համաժողով G 20-ի երկրները առաջին անգամ են անցկացրել:


Նրանք հավաստիացրել են, որ ամեն ինչ կանեն ճգնաժամը հաղթահարելու համար՝ խոստանալով հինգ տրիլիոն դոլար ներարկել միջազգային տնտեսությունում:
Ընդունված համատեղ հայտարարությունում նշված է, որ այդ միջոցներն ուղղվելու են համաճարակի հետևանքով առաջացած սոցիալական, տնտեսական, ֆինանսական խնդիրների վերացմանը: G 20-ի այս տարվա նախագահող Սաուդյան Արաբիայի առաջարկությամբ համաժողովը մամուլի համար փակ է անցկացվել, հրապարակվել են միայն որոշ հատվածներ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է սառեցնել տնտեսական պատժամիջոցները, որերկրներին հնարավորություն կտա ավելի լավ պայքարել համաճարակի դեմ: Նա ասել է, որ մարդասիրական մղումներից ելնելով պետք է հանվեն որոշ երկրների վրա դրված սահմանափակումները, որպեսզի հնարավորություն տրվի դեղամիջոցների, պարենային ապրանքների, սարքավորումների և տեխնոլոգիաների մատակարարումների համար:
Ռուսաստանն ինքը գտնվում է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ, որ սահմանվել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատճառով:


Ամերիկյան պատժամիջոցների տակ է նաև Իրանը: Թեհրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները ավելի խստացված տարբերակով վերականգնվեցին 2018-ին, երբ Վաշինգտոնը դուրս եկավ Իրանի և աշխարհի հզոր երկների միջև ստորագրված միջուկային համաձայնագրից: Պուտինը, չտալով որևէ երկրի կոնկրետ անուն, ասել է, թե անհրաժեշտ է մորատորիում հայտարարել առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու և դրանց գնումներն ապահովող ֆինանսական փոխանցումների սահմանափակումների, արգելքների վրա: «Ի վերջո խոսքը մարդկանց կյանքի մասին է, մարդկանց ապրելու կամ մեռնելու հարցը զուտ մարդասիրական հարց է»,- G-20 տեսակոնֆերանսում ասել է Պուտինը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն օգնություն էր առաջարկել Իրանին, բայց Թեհրանը այն չէր ընդունել: Իսկ պատժամիջոցների առումով՝ Վաշինգտոնը դրանք մեղմելու նշաններ չի ցուցաբերում: Երեկ նոր պատժամիջոցներ են սահմանվել իրանական և իրաքյան երկու տասնյակ ընկերությունների ու անհատների հանդեպ՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ին, և նրա «Ալ Քուդս» միավորմանը և տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար:

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ