Աշխարհում պարենային շուկաներն ապահովված են, բայց կորոնավիրուսի տարածման պատճառով խանգարման մտահոգությունն աճում է, նախազգուշացնում է FAO (ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն) գլխավոր տնօրեն Ցյոյ Դոնյույը: Նա կոչ է արել G20- ի ղեկավարներին միջոցներ ձեռնարկել՝ COVID-19 համաճարակի ընթացքում գլոբալ սննդի համակարգերի նորմալ ընթացքի համար: FAO-ի ղեկավարը նշել է, որ խիստ մեկուսացումը և տեղաշարժի սահմանափակումը կարող են խախտել սննդի արտադրությունը, վերամշակումը, մեծածախ մատակարարումը և վաճառքը ազգային և միջազգային մակարդակով: Դա կարող է «ուղղակի և լուրջ» ազդեցություն ունենալ նրանց վրա, ում տեղաշարժը սահմանափակ է: