Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 196-ով, ախտորոշումների ընդհանուր թիվը հասել է 1036-ի, հայտնում է Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումը կանխող օպերատիվ շտաբը: «Ռուսաստանում վերջին 24 ժամում հաստատվել են կորոնավիրուսով վարակի 196 նոր դեպք՝ 16 շրջանում», - ասել են օպերատիվ շտաբից: Մոսկվայում մեկ օրում գրանցվել է 157 նոր դեպք, մահացել է 3 մարդ: