Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին այցելել է ԱԱԾ, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությանը արծարծվել են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող համալիր միջոցառումների, կայանալիք համապետական ընտրությունների հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ԱԱԾ գործունեությանը՝ ուղղված մեր պետության ու ժողովրդի անվտանգության, հասարակության յուրաքանչյուր անդամի պաշտպանվածության ապահովմանը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությանը: Նախագահն ընդգծել է նաև, որ համապետական ընտրությունների անցկացման ժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները բնակչության առողջության պահպանման համար: Նա կարևորել է իրենց լիազորությունների շրջանակում ԱԱԾ ծառայողների ակտիվ մասնակցությունը նշված խնդիրների լուծման գործում: