Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արգենտինայում 6 ամսով կսառեցվեն տան վարձակալման վճարները

Արգենտինայում 6 ամսով կսառեցվեն տան վարձակալման վճարները
27.03.2020 | 15:46

Արգենտինայում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով երկրում տնտեսական անկման պայմաններում որոշում է կայացվել օգնել ընտանիքներին՝ սառեցնելով 6 ամսում նրանց՝ վարձակալներին վճարելիք վարձերը։ Որոշումը շուտով կստորագրի Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը, գրում է The Guardian-ը: Իշխանությունները պայքարում են պարտադիր կարանտինային ռեժիմը խախտողների դեմ․ ձեռնարկված միջոցառումների հետևանքով երկրում տուգանվել է մոտ 6000 մարդ, երկրի հյուսիսային հատվածում ոստիկանությունը դիմել է ծայրահեղ միջոցների՝ իրավախախտներին դրսում վանդակների մեջ փակելով։
Ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու հետևանքով երկրում ձերբակալվել է ավելի քան 700 մարդ։ Արգենտինայում գրանցվել է վարակման 589 դեպք, որից 12-ը՝ մահվան ելքով։ Երկրում հիվանդությունից ապաքինվել է 72 հոգի։

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ