Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պատերազմի տարիներին կյանքը Դամասկոսում երբեք կանգ չի առել, այսօր քաղաքը դատարկ է

Պատերազմի տարիներին կյանքը Դամասկոսում երբեք կանգ չի առել, այսօր քաղաքը դատարկ է
27.03.2020 | 15:51

Սիրիայում, ինչպես աշխարհի շատ երկրներում, կարանտինային խիստ միջոցներ են ձեռնարկվում՝ պայմանվորված կորոնավիրուսի տարածմամբ: Euronews-ը տեղեկացնում է, որ բաց են միայն մթերային խանութներն ու դեղատները: Երեկոյան 18:00-ից մինչև առավոտյան 6:00-ն գործում է պարետային ժամ: Դամասկոսի փողոցներում խանութները չեն փակվել նույնիսկ պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում, այսօր քաղաքը դատարկ է: Քաղաքի բնակիչները նշում են, որ պատերազմի ժամանակ տեսել են փամփուշտներ, մահ, զոհ, սակայն կյանքը Դամասկոսում երբեք կանգ չի առել: Նրանք նկատում են, որ ցանակացած միջադեպ արագ հարթվում էր և կրկին ամեն ինչ իր տեղն էր ընկնում: Այժմ կորոնավիրուսի պատճառով քաղաքում այլ իրավիճակ է, ամեն ինչ փակ է: Սիրիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5-ն է, մահվան դեպքեր չկան: Թեպետ թիվը փոքր է, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտավախություն ունի այս երկրում հիվանդության հնարավոր տարածման հետ կապված, հատկապես փախստականների ճամբարներում:

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ