Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Volkswagen»-ը երկարաձգել է արտադրության դադարը Գերմանիայի գործարաններում

«Volkswagen»-ը երկարաձգել է արտադրության դադարը Գերմանիայի գործարաններում
27.03.2020 | 21:52

«Volkswagen» ավտոարտադրության կոնցեռնը հայտարարել է, որ երկարաձգում է ավտոմեքենաների արտադրության ընդհատումը ևս չորս աշխատանքային օրով՝ մինչև ապրիլի 9-ը: Պատճառը կորոնավիրուսով պայմանավորված պահանջարկի անկումն ու լոգիստիկ խնդիրներն են:

Կասեցվելու է նաև ավտոպահեստամասերի արտադրությամբ զբաղվող «Volkswagen Group Components»-ի գործունեությունը: Որոշումը վերաբերում է Գերմանիայում գտնվող գործարաններին: «Volkswagen»-ի վարչության անդամ Անդրեաս Թոստմանը նշել է, որ ղեկավարությունը պատրաստում է միջոցների փաթեթ՝ արտադրությունը հնարավորինս արագ վերսկսելու համար: Մարտի 27-ին «Ford Motor»-ը, «Fiat Chrysler Automobiles»-ը, «Honda Motor»-ը և «Toyota Motor»-ը հայտարարել են, որ պատրաստվում են վերսկսել աշխատանքը Հյուսիսային Ամերիկայի իրենց գործարաններում:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ