Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Չինաստանը դադարեցնում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր

Չինաստանը դադարեցնում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր
27.03.2020 | 22:02

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը երկարաձգվել է մինչեւ մայիսի 31-ը՝ հայտարարել է Չինաստանում ՀՀ դեսպանությունը: «Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը երկարաձգվել է մինչեւ մայիսի 31-ը։ Մարտի 28-ի ժամը 00.00-ից Չինաստանն ժամանակավորապես (ժամկետ նշված չէ) դադարեցնում է օտարերկրյա քաղաքացիների՝ այդ թվում նաեւ գործող վիզա եւ կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիների մուտքը երկիր»:

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ