Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ-ը 1.1 մլն դոլար կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ առավել արդյունավետ պայքարի նպատակով

ԱՄՆ-ը 1.1 մլն դոլար կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ առավել արդյունավետ պայքարի նպատակով
28.03.2020 | 15:04

ԱՄՆ-ը կհատկացնի 274 միլիոն դոլար՝ կորոնավիրուսի դեմ առավել արդյունավետ պայքարի նպատակով առողջապահական խնդիրներին աջակցելու և մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, որից 1.1 միլիոն դոլարը կտրամադրվի Հայաստանին՝ հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:


«Ուրախությամբ փաստենք, որ այս միջոցներից 1.1 միլիոն ԱՄՆ դոլարը կհատկացվի Հայաստանին։ Այս աջակցությունը կցուցաբերվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կարմիր խաչի ու կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի միջոցով և հիմնականում նպատակաուղղված կլինի ազգային լաբորատոր կարողությունների, հիվանդությունների վերահսկման, դեպքերի բացահայտման և արագ արձագանքման, վարակի վերահսկման և կանխարգելման, գործերի վարման, պատրաստականության պլանավորման, ռիսկի վերաբերյալ հաղորդակցության, համայնքի ներգրավման և առողջության ու հիգիենայի պահպանման խթանման հարցերին», - ասված է հայտարարությունում։

Դիտվել է՝ 724

Մեկնաբանություններ