Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ֆրանսիայի իշխանությունները երկու շաբաթով երկարացրել են կարանտինը

Ֆրանսիայի իշխանությունները երկու շաբաթով երկարացրել են կարանտինը
28.03.2020 | 15:04

Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել է, որ կարանտինը կերկարացվի մինչև ապրիլի 15-ը, հայտնում է ֆրանսիական հեռուստատեսությունը:
Ավելի վաղ նախատեսվում էր, որ կարանտինը կավարտվի մարտի 31-ին: Բոլոր խանութները փակ են, բացառությամբ՝ մթերայիններ և դեղատների: Առևտրի և առաքման առցանց ծառայությունները շարունակում են աշխատել առանց սահմանափակումների: Սրճարանները, ռեստորանները, կինոթատրոնները չեն գործում: Երկրի բնակիչներին արգելված է տնից դուրս գալ: Բացառություններ են արվում խանութ կամ դեղատուն այցելություններ կատարելու, կարճ զբոսանքների համար: Նման միջոցառումները հարվածել են երկրի տնտեսությանը: Ֆրանսիայում շատ մարդիկ իրավիճակի պատճառով արդեն կորցրել են իրենց աշխատանքը:

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ