Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լին Թրեյսի. Միասին կարող ենք հաղթել կորոնավիրուսի մարտահրավերը

Լին Թրեյսի. Միասին կարող ենք հաղթել կորոնավիրուսի մարտահրավերը
28.03.2020 | 15:14

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին անդրադարձել է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարին օժանդակելու փաթեթի շրջանակում Հայաստանին 1.1 մլն դոլար հատկացնելու որոշմանը։

«Մենք հպարտ ենք, որ այս դժվարին ժամանակահատվածում ուս ուսի կանգնում ենք մեր հայ բարեկամների կողքին։ Մենք միասին կարող ենք հաղթել կորոնավիրուսի մարտահրավերը», – ֆինանսական աջակցության մասին հայտարարելիս նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան՝ Լին Թրեյսին: Աջակցությունը կուղղվի Հայաստանի առողջապահական համակարգի բարելավմանը։ Այն իրագործվելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կազմակերպությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽԿՄ) միջոցով ՝ ՀՀ Առողջապահության նախարարության հետ գործակցությամբ։

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ