Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՀԿ. Անհնար է կանխատեսելը, թե որքան կտևի COVID-19 համավարակը

ԱՀԿ. Անհնար է կանխատեսելը, թե որքան կտևի COVID-19 համավարակը
28.03.2020 | 15:15

Ներկա պահին անհնար է կանխատեսել, թե որքան կտևի COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համավարակը, հայտարարել է առողջապահության ոլորտում ԱՀԿ արտակարգ իրավիճակների հարցերով տնօրեն Մայքլ Ռայանը։

«Ներկայումս ոչ ոք չի կարող ասել, թե որքան կտևի համավարակը։ Մեր առջև բազմաթիվ սցենարներ են։ Ես կարծում եմ այլ հարց է, որ մարդիկ տալիս են, թե որքան կտևեն մտցված սահմանափակումները և երբ կչեղարկվեն։ Մենք անորոշության փուլ ենք մտնում»,- ասել է նա։ ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում 465 000մարդ է վարակված, 21 000 մահացել է։

Դիտվել է՝ 704

Մեկնաբանություններ