Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ֆրանցիսկոս պապ. Ուզում էինք առողջ մնալ հիվանդ աշխարհում

Ֆրանցիսկոս պապ. Ուզում էինք առողջ մնալ հիվանդ աշխարհում
28.03.2020 | 22:37

Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեկ Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին դիմել է Urbi et Orbi (քաղաքին և աշխարհին) ուղերձով, որն ավանդաբար ընթերցվում է Սուրբ Ծնունդի և Հարության տոնական օրերին:
Արտահերթ ուղերձում պապն ասել է, որ «աշխարհի մարդիկ հիմա մեկ նավակում են և պետք է սիրով ու համերաշխությամբ, մեկմեկու սատարելով հաղթահարեն կորոնավիրուսի պատուհասը»: Հռոմի պապը աղոթել է վիրուսի հազարավոր զոհերի հոգիների համար, և իր գերագույն ակնածանքն է հայտնել այս օրերին ճգնաժամային պայմաններում աշխատող բժիշկներին և այլ մասնագետներին:


Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը COVID-19 հիվանդությունը համեմատել է անսպասելի ավերիչ փոթորկի հետ: «Այս համավարակից առաջ մարդիկ դրսևորել են ագահություն, անտեսել են պատերազմները և անարդարությունը, միայն շահույթով հետաքրքրված՝ չեն լսել աղքատների լացը, չեն լսել մեր տկարացող մոլորակի գանգատները, մենք կարծում էինք, որ այդպես կարող ենք շարունակել, ուզում էինք առողջ մնալ հիվանդ աշխարհում», - ասել է Հռոմի 83-ամյա քահանայապետը:


Հռոմի պապը Սուրբ Պետրոսի հրապարակում միայնակ է աողթել, մեծ հեռավորության վրա հրապարակում եղել են փոքր թվով հավատացյալներ, լրագրողներ և ոստիկաններ:

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ