Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է
28.03.2020 | 22:47

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 228-ով՝ հասնելով 1264-ի՝ հայտնում է կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Վարակի հաստատված դեպքերից 114-ը գրանցվել են Մոսկվայում: Այս պահի դրությամբ ապաքինվել է 49 մարդ:


«ՌԴ 62 շրջաններում այսօրվա դրությամբ արձանագրված է 1264 դեպք: Վերջին օրը ապաքինվել է 4 մարդ, ապաքինվածների թիվը 49 է»,- ասված է օպերատիվ շտաբի հաղորդագրությունում: Կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել Մոսկվայում: Ընդհանուր թվով՝ 4 ռուսաստանցի է մահացել կորոնավիրուսի հետևանքով:

Դիտվել է՝ 859

Մեկնաբանություններ