Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արամ Սարգսյան. Վեհափառ Հայրապետի որոշումը սպասված է, տեղին ու ժամանակին

Արամ Սարգսյան. Վեհափառ Հայրապետի որոշումը սպասված է, տեղին ու ժամանակին
28.03.2020 | 22:51

Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, Սուրբ Գեղարդի և Քրիստոսի խաչափայտի մասունքը պարունակող խաչի հետ դուրս է բերվում 7 տարին մեկ՝ սրբալույս մյուռոնի օրհնության համար: Բացառիկ դեպքերում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ՝ Լուսավորչի Աջը դուրս է բերվում իր պահպանության վայրից՝ օրհնության և առողջության աղոթքի համար: Իրականում սա բացառիկ պահ է, որ հարյուրամյակների մեջ մի քանի անգամ է եղել: Վստահ եմ, որ այս անգամ էլ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը աջակից ու բարեխոս կլինի՝ Հայաստանը ախտից ազատելու ու բնականոն կյանքին հնարավորինս արագ վերադառնալու համար: Նաև վստահ եմ, որ Վեհափառ Հայրապետի որոշումը սպասված է, տեղին ու ժամանակին: Աստված մեզ պահապան:

Դիտվել է՝ 927

Մեկնաբանություններ