Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Փաշինյանը և Միշուստինը արձանագրել են՝ ՀՀ-ից ՌԴ բեռնափոխադրումները կանոնավոր կշարունակվեն

Փաշինյանը և Միշուստինը արձանագրել են՝ ՀՀ-ից ՌԴ բեռնափոխադրումները կանոնավոր կշարունակվեն
29.03.2020 | 13:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Նրանք քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների կազմակերպման գործընթացը՝ հաշվի առնելով ՌԴ-ի կողմից սահմաններին նոր սահմանափակումներ կիրառելու որոշումը։ Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն արձանագրել են, որ Հայաստանից ՌԴ բեռնափոխադրումները կշարունակվեն կանոնավոր և սահմանափակումները չեն ազդի հայկական բեռների տեղափոխման վրա։

Վարչապետներն արծարծել են նաև հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր և ընդգծել Հայաստանի և Ռուսաստանի միջև ողջ ծավալով բեռնափոխադրումների պահպանման կարևորությունը։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները` հետագա խնդիրներին արագորեն արձագանքելու համար:

Դիտվել է՝ 379

Մեկնաբանություններ