Ֆրանսիայում կորոնավիրուսից 75 տարեկանում մահացել է հայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը, գրում է Le Point-ը։ Պատրիկ Դևեջյանը Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահն էր, 2004-ին եղել է Ֆրանսիայի արդյունաբերության նախարար։ Դևեջյանը Twitter-ում գրել էր, որ կորոնավիրուսով է վարակված: