Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման դեղամիջոց են ստեղծել

Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման դեղամիջոց են ստեղծել
29.03.2020 | 13:43

ՌԴ բժշկակենսաբանական գործակալությունը ներկայացրել է կորոնավիրուսային վարակի բուժման դեղամիջոց՝ ստեղծված հակամալարիայի «Մեֆլոինին» դեղամիջոցի հիման վրա, հայտնում է գործակալության մամուլի ծառայությունը։


«Ֆարմպաշտպանություն» գիտաարտադրական կենտրոնը բուժման սխեմա է մշակել՝ հաշվի առնելով չինական և ֆրանսիական փորձը: «Բարձր սելեկտիվությամբ դեղամիջոցն արգելափակում է կորոնավիրուսի ցիտոպաթիկ ազդեցությունը բջիջների մեջ և խոչընդոտում է վերարտադրությանը, իսկ «Մեֆլոինի» ազդեցությունը խոչընդոտում է վիրուսի հետևանքով առաջացած բորբոքման ակտիվացմանը»,- նշել է Դաշնային բժշկակենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան: Նա ընդգծել է, որ դա կապահովի COVID-19-ով տարբեր աստիճանի ծանրության հիվանդ պացիենտների արդյունավետ բուժումը։ «Մեֆլոինի» հիման վրա մշակվում է նաև կորոնավիրուսի կանխարգելման արդյունավետ և անվտանգ սխեմա, մանրամասնել են գործակալության մամուլի ծառայությունից: Մշակումները կմիացվեն ՌԴ առողջապահության նախարարության հորդորների շարքին:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ